Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Չենք կարող լավ ապրել, եթե մեր երկիրը պետք է վերածվի թուրքական վիլայեթի

Չենք կարող լավ ապրել, եթե մեր երկիրը պետք է վերածվի թուրքական վիլայեթի
21.07.2024 | 14:13

Երբ մենք անհայրենիք, սպառող մեծամասնությանն ասում ենք, որ իրենց ուշքն ու միտքը միայն լավ ապրելն է, թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մենք չենք ուզում լավ ապրել, ուղղակի լավ ապրելու մեր պատկերացումներն են տարբեր:

Մենք, ինչքան էլ շատ վաստակենք, միևնույն է, չենք կարող լավ ապրել, եթե մեր երկիրը պետք է վերածվի թուրքական վիլայեթի, որովհետև մեր հայրենիքը ստամոքսը չէ, մեր հայրենիքը Հայաստանն է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 7832

Մեկնաբանություններ